Թագավորական ընտանիքը արհամարհել է Թրամփի այցը Վինձոր. Եղիսաբեթ II–ը բոլորի «տեղը հանել է»

Եղիսաբեթ II–ի լոնդոնյան պալատականները նշել են, որ թագուհին առաջին անգամ է կարևոր արտասահմանյան հյուրերին առանց ուղեկցության դիմավորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ուիլյամն ու Չարլզը հրաժարվել են ներկա գտնվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Այս մասին գրում է Times պարբերականը։

Պարբերականի զրուցակիցը պարզաբանել է, որ սովորաբար այդպիսի հանդիպումներին թագուհին մենակ չի գնում, նրան միշտ «որևէ մեկն ուղեկցում» է։

Անգլիայի թագուհին շնորհավորել է ՀՀ նախագահին

Նշվում է, որ արքայազներ Չարլզն ու Ուիլյամը պարզապես հրաժարվել են ներկա գտնվել միջոցառմանը։ Ի դեպ, Չարլզ արքայազնը փոխարինել է իր հորը` արքայազն Ֆիլիպին, որը թոշակի է անցել ու այսուհետ ներկա չի գտնվում թագավորական պալատի միջոցառումներին։ Թեև պարբերականը նշում է, որ եթե արքայազնը ցանկանար ողջունել Թրամփին, թագուհու կողքին կլիներ։

Հիշեցնենք` Թրամփը Մեծ Բրիտանիա իր այցի ժամանակ ուշացել էր Եղիսաբեթ II–ի հետ թեյախմության հանդիպմանն ու անգլիական եկեղեցու առաջնորդին ճանապարհ չէր տվել։

Դոնալդ Թրամփը ԱՄՆ 13–րդ նախագահն է, որն անձամբ հանդիպել է Եղիսաբեթ II–ի հետ։ Սկսած Հարի Թրումենից դա արել են բոլոր ամերիկյան նախագահները`բացառությամբ Լինդոն Ջոնսոնի։