Գանձակի անկարգություններից հետո Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները

Ադրբեջանում, Գանձակի անկարգությունների գործով, ձերբակալվել է ավելի քան 20 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի Գանձակ քաղաքում անկարգությունների պատճառով ձերբակալվել է 20 մարդ։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի իրավապահ մարմիններին։

Թեհրանի «ձեռքերն» ու Հայաստանի «աչքերը». ինչո՞ւ է Բաքուն խնդիրների պոչն ուրիշ տեղ փնտրում

«2017թ-ի հուլիսի 10-ին Գանձակ ում հանցագործություններ կատարելու համար ձերբակալվել է ավելի քան 7 մարդ, այդ թվում՝ Իբրահիմով Սամիր Ռամիզ օղլուն, որը հետախուզության մեջ է։ Հուլիսի 10-ի դեպքերի համար արդեն ձերբակալվել է 22 մարդ», — ասել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Հաղորդվում է նաև, որ մի հոգի է ձերբակալվել Ղազախի շրջանում ադրբեջանա-վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ։ Հուլիսի 3-ին ձերբակալվել է 13 մարդ, իսկ ութի նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ կապված Գանձակ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ մահափորձի հետ։

Ոսկանյան. Իրանական հովանավորչությունը վայելող ընդդիմությունն Ադրբեջանում ունի լուրջ դիրքեր

Վելիևի և նրա թիկնապահի դեմ զինված հարձակում են գործել հուլիսի 3-ին։ Նրա վրա կրակած Յունիս Սաֆարովը ձերբակալվել է հենց հանցագործության վայրում։ Գանձակի գործադիր իշխանության ղեկավարը վնասվածքներ էր ստացել։

Հուլիսի 10-ին Գանձակում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք, ինչպես ենթադրում են ադրբեջանական իրավապահները, կազմակերպել է 150-200 հոգուց բաղկացած կրոնական ծայրահեղականների խումբը, խռովարարները սպանել էին ոստիկանության երկու սպայի։