Երեխաների հետ քարանձավում մնացած հերոս մարզիչը. ինչպե՞ս նրան հաջողվեց փրկել բոլորին

Թաիլանդի «Անտառային վարազների» մարզիչ Էկապոլա Չանտավոնգին շատերը հերոս են կոչում: Հենց նրա օգնությամբ է հաջողվել փրկել երեխաներին։ Դիտեք տեսանյութում, թե ով է նա։
Sputnik

Թաիլանդի ֆուտբոլային թիմի 12 դեռահասներն ու նրանց մարզիչը կորել էին հունիսի 23-ին։ Որոնումներից մոտ 10 օր անց նրանց գտան Թհամ Լուանգ քարանձավում։

Պարզվեց, որ նրանք մտել են 7 կմ երկարություն ունեցող քարանձավ և չեն կարողացել դուրս գալ ջրհեղեղի պատճառով։ Երեխաներն ու մարզիչը սովից թուլացել էին։

Երեխաներին հաջողվեց դուրս բերել փրկարարների օգնությամբ և նրանց հետ մինչև վերջին րոպեն քարանձավում մնացած մարզչի շնորհիվ։