Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ

Նորագավիթում ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու ВАЗ 21014-ը, երիտասարդ վարորդներից մեկը տեղում մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երևանում` Արտաշատի խճուղի 96/2 հասցեում, բախվել են 28 տարեկան Լևոն Ավետիսյանի վարած Mercedes E350-ն ու 25 տարեկան Գևորգ Նաջարյանի վարած ВАЗ 2114-ը, որը համարանիշ չի ունեցել։

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, ժամը 21։30-ին։

Վթարի հետևանքով Գ. Նաջարյանը տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա սթափ է եղել։