Քրեական հեղինակությունները պարտքի համար ընտանիք են պատանդ վերցրել

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Երևանում Խաչատրյան ընտանիքի պատանդառության պատմությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Օտարազգի երկու եղբայր Ռուսաստանում ՀՀ քաղաքացու ունեցած 10 մլն ՌԴ ռուբլու պարտքի դիմաց Երևանում պատանդ են վերցրել նրա հարազատներին ու ընտանիքի անդամներին։ Ներկայացնելով հարուցված քրեական գործի նյութերով պարզված հանցագործության հանգամանքները, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարը յուրացրել է աշխատակիցների պարգևավճարները

Օտարազգի պարտատերերը, տեղեկանալով, որ պարտապանի եղբայրը՝ Կ.Խաչատրյանը, բնակվում է Երևանում՝ պարտքը հետ ստանալու նպատակով, կազմակերպել են վերջինիս ընտանիքի պատանդառությունը։

Նրանց Երևանում գտնվող հանցակիցները 2018 թվականի մայիսի 19-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ներխուժել են Կ.Խաչատրյանի բնակարան, որտեղ այդ պահին գտնվել են նրա մայրը, կինը, երկու մանկահասակ երեխաները, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող եղբոր կինն ու երկու անչափահաս երեխաները։

Ներխուժելով բնակարան` նրանք հայտարարել են, որ Կ.Խաչատրյանի եղբայրը  Ռուսաստանում 10 մլն ռուբլի է պարտք քրեական հեղինակություն համարվող օտարազգի եղբայրներին, և պահանջել են նշված գումարը՝ սպառնալով սպանել ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին։

Ընդ որում, ինչպես հայտնում են ՔԿ–ից, տուն ներխուժածներից մեկը իգական սեռի ներկայացուցիչ է եղել։ Նա մնացել է բնակարանում և բանալիով փակել դուռը։

Հայաստանի քաղաքացին կամավոր հանձնել է նռնակներն ու պայթուցիկ նյութերը. լուսանկարներ

Խաչատրյանների ընտանիքը 3 օր պատանդ է պահվել` մինչև մայիսի 21-ը ժամը 18-ը։

Հայտնի է նաև, որ քրեական հեղինակություն համարվող եղբայրներն այդ ընթացքում պարբերաբար զանգահարել ու տեսազանգով կապ են հաստատել Կ.Խաչատրյանի բնակարան ներխուժած անձանց հետ և ցուցումներ տվել հետագա գործողությունների վերաբերյալ։

Սպառնալիքների տակ Կ.Խաչատրյանը պատանդառուներին է փոխանցել 3.880.000 ՀՀ դրամ և 500.000 ՌԴ ռուբլի։

Նախաքննական մարմինը հայտնաբերել ու կալանավորել է բնակարան ներխուժած 3 անձանց։Իսկ այլազգի քրեական հեղինակություն համարվող եղբայրների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։