Մահացել է Լուսիկ Ագուլեցին

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը 72 տարեկան էր
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Այսօր երեկոյան մահացել է նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին` Լուսիկ Ժորժիկի Սամվելյանը։

Թանգարանում բնակվող երևանցի նկարչուհին բնակարան է ստացել

Նա ծնվել էր Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականի մայիսի 31–ին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին, արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

2014թ-ին նրան շնորհվել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։ Նկարչուհին քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն էր։