Հայաստանի իշխանությունը 2020 թվականից կուժեղացնի օֆշորների դեմ պայքարը. արդեն հաստատ է

Под зонтом
Իշխանությունները երկու տարի դադար են վերցրել տվյալների բազա կազմելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. ՀՀ իշխանությունները 2020 թվականից կսկսեն ստուգել տրանսֆերտային գնագոյացումը (transfer pricing)։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с Председателем Европейского совета Дональдом Туском (12 июля 2018). Брюссель
Կոռուպցիոներներին թափ կտանք ու բարեփոխումների գումար կգտնենք. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին

Տրանսֆերտային գնագոյացումը փոխկապակցված ընկերությունների միջև գործարքների վերլուծությունն է։ Դրանց միջև գործարքները հաճախ շուկայականից ցածր գներով են կնքվում` ավելի քիչ հարկ վճարելու համար։ Իսկ եթե փոխկապակցված ընկերությունը օֆշորում են գրանցում, կարելի է ընդհանրապես հարկ չվճարել։

Տրանսֆերտային գնագոյացումը վերլուծում է` որ ընկերություններն են փոխկապակցված, իսկ որոնք ոչ, որ գործարքներն են ուղղված հարկերից խուսափելուն։

Հայաստանի օրենսդրության համապատասխան փոփոխությունները պատրաստվել էին ու պետք է ուժի մեջ մտնեին 2018 թվականից, հետո հետաձգվել էին մինչև 2020 թվականը։

Մինչ այդ, կառավարությունը համապատասխան օրինական ակտեր կընդունի ու կասկածելի գործարքների տվյալների բազա կստեղծի։