Նախագահ Սարգսյանը գնացել է ֆուտբոլ ու համերգ դիտելու

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա։ Նախագահի մամուլի ծառայությունը ներկայացրել է այցի ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալլա-համերգին:

Փաշինյանի հետևից. Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը նույն մարզադաշտում կլինե՞ն

Իսկ հուլիսի 15-ին «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

Հիշեցնենք` ֆուտբոլային գլխավոր գավաթի համար պայքարելու իրավունք են ստացել Ֆրանսիայի ու Խորվաթիայի հավաքականները։

Հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը՝ հունիսի 15-ին, ժամը 19։00-ին։ Երրորդ տեղի համար պայքարում հուլիսի 14-ին կմրցեն Բելգիայի ու Անգլիայի հավաքականները։