Երևանը նոր դատախազ ունի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նոր նշանակումներ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նոր նշանակումներ է արել։ Նրա այսօրվա հրամանագրով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ։

Վահե Հարությունյանը՝ ՀՀ զինվորական դատախազ

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից»,–ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2016թ.–ի հուլիսի 9–ից Երևանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում էր Րաֆֆի Ասլանյանը։