Հայաստանից Սիրիա․ բեռներով լի ինքնաթիռը վայրէջք կկատարի Հմեյմիմում

Սիրիայի բնակիչներին կփոխանցվի սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Sputnik

Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը Հայաստանից Սիրիա է տեղափոխել 30 տոննա մարդասիրական օգնություն։

Սիրիայի գրոհայինները կհանձնվեն կամ կոչնչացվեն. Դամասկոսի հաջողության բանաձևը

Բեռը «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է Սիրիայի Հմեյմիմ օդանավակայան։ Օգնությունը կբաժանվի Սիրիայի բնակիչներին։ Մասնավորապես, սիրիացիները կստանան հնդկաձավար, բրինձ, բուսական յուղ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ։ Ընդհանուր առմամբ` Հայաստանից Հմեյմիմ նախատեսվում է առաքել մոտ 100 տոննա մարդասիրական բեռ։

Կադրերում երևում է բեռնելու գործընթացը և Ռուսաստանի ԱԻՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռի վերելքը։