Ողբերգական դեպք Սևանում. լճից դուրս բերված տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Տղամարդուն լճից դուրս են բերել տեղի ուժերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սևանա լճում՝ թերակղզու հատվածում, քաղաքացի է ջրահեղձ լինում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարներն ու ջրասուզակները, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ուժերով քաղաքացուն դուրս են բերել ջրից, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Ալոյանն էր: