Էջմիածնի քաղաքապետարանը օրական 20 հազար դրամի ծաղիկ է գնել. նոր քաղաքապետի բացահայտումը

Համայնքային համեստ բյուջեի համար անթույլատրելի շռայլության և միջոցների անհարկի վատնմանն է անդրադարձել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Համայնքային բյուջեի շռայլությունների մասին ինֆորմացիա է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։

Կզրկվի արդյո՞ք Մանվել Գրիգորյանն Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից` կորոշի էջմիածնեցին

Նրա գրառման համաձայն` գնումների գործընթացների ուսումնասիրությունները պարզել են, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից:

«Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն, կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում»,–գրել է Դիանա Գասպարյանը: