Ինչպես է Քլունին ընկնում մոտոցիկլետից. ավտովթարի տեսանյութը

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում երևում է, թե հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի մոտոցիկլետն ինչպես է բախվում ավտոմեքենային։
Sputnik

57-ամյա Քլունին նկարահանման հարթակ գնալու ճանապարհին է եղել, երբ Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել դերասանի մոտոցիկլետին։ Դերասանին հիվանդանոց են տեղափոխել, նրա մոտ կոնքի, ծնկի և ձեռքի վնասվածք են ախտորոշել։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 10-ին։

Դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և հասարակական գործիչ Ջորջ Քլունին ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին Լեքսինգթոնում (Կենտուկի, ԱՄՆ)։ Նա հայտնի է դարձել «Շտապօգնություն» հեռուստասերիալի և «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմի էկրաններ դուրս գալուց հետո։

Քլունին «Օսկարի», «Ոսկե գլոբուս» և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ 2009 թվականին Time ամսագիրը նրան աշխարհի 100 ազդեցիկ մարդկանցից մեկն էր ճանաչել։