ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Արտգործնախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը սկսել են արցախյան հիմնախնդրի շուրջ բրյուսելյան բանակցությունները։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը` Հայաստանում կառավարության դեմոկրատական փոփոխությունից հետո»,–գրել է Տիգրան Բալայանը:
Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։
Դրան մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։