Հայաստանից պտուղ–բանջարեղենի արտահանումը աճի զգալի միտումներ է դրսևորում

Այս տարի ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հուլիսի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է, ընդհանուր առմամբ 101492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։

Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան։ Անցած տարի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 19 525 տոննա։

«Հայկական խնձոր» ռուսական սպառողի համար. ինչ «խաղեր» են ծիրանի շուկայում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնությունից տեղեկացնում են, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են 78,5%-ով կամ 44 636 տոննայով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15 657 տոննայով կամ շուրջ 55%-ով։

Արտահանման աշխարհագրությունը նույնպես ընդլայնվել է` Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 94 862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Կատար և ԱՄՆ: