Թեհրանի «ձեռքերն» ու Հայաստանի «աչքերը». ինչո՞ւ է Բաքուն խնդիրների պոչն ուրիշ տեղ փնտրում

Գանձակի քաղաքապետ Էլմար Վելիևի ու նրա թիկնապահի մահափորձը պատահական միջադեպ չէ, միայնակ արված հանցագործություն չէ, ինչպես դա սկզբում փորձում էին ներկայացնել ադրբեջանական իշխանությունները։ Հիմա այնտեղ ոստիկանության երկու գնդապետ է մահացել, ու Բաքուն, նախկին ակնարկների փոխարեն, հիմա արդեն բաց տեքստով Իրանին է մեղադրում։
Sputnik

Ադրբեջանի երկրորդ քաղաքում ծավալվող իրադարձությունները, ասես, լուրջ ընթացք են ստանում։ Գանձակի քաղաքապետի վրա մահափորձից հետո երեքշաբթ օրը տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` քաղաքի գործադիր իշխանության շենքի մոտ «ապօրինի ակցիա է» տեղի ունեցել`ի պաշտպանություն քաղաքապետի վրա մահափորձ արած հանցագործի։ Դրա հետևանքով մահացել են ոստիկանության գնդապետ ու գնդապետ–լեյտենանտ։

Ուժեղի զսպվածություն. արդյո՞ք Արցախի շուրջ բանակցություններում նոր փուլ է մեկնարկում

Ադրբեջանի նախկին արտգործնախարար, ներկայումս «Արևելքի աշխատավորների» շարքերն անցած Տոֆիգ Զուլֆուգարովը, որը կաշկանդված չէ դիվանագիտական էթիկետի նորմերով, ապակայունացման մեջ ուղղակիորեն մեղադրում է Իրանին։

«Ինչպես օրերս Գանձակի գործադիր իշխանության ղեկավարի վրա արված մահափորձը, այնպես էլ ոստիկանների սպանությունը ուղեկցվում է հանցագործներին «բարոյականացնելու» փորձով։ Մասնավորապես` «շահիդները», որոնք ծայրահեղական շիաների հատկանիշներ են քարոզում, ներկայանում են որպես հալածվածների իրավունքների պաշտպաններ։ Այդ գաղափարախոսական մոդելն ակնհայտորեն իրանական հեղափոխության գաղափարախոսության կրկնօրինակն է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեզ կամ ինչ–որ բան են ուզում ցուցադրել, կամ իսկապես ծայրահեղական շրջանները Իրանի ղեկավարությունում Ադրբեջանի իրավիճակը ապակայունացնելու, շիաների ու սունիների բախում առաջացնելու  փորձ են նախաձեռնում»։

ԱԳՆ մամուլի խոսնակ Գաջիևն այդքան կտրուկ ու ուղիղ չէ, սակայն նույնպես համոզված է, որ արտաքին ուժերի մատը խառն է։ «Գանձակի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի զարգացումները անհանգստացնում են ոչ միայն Հայաստանին, այլև որոշ այլ արտաքին ուժերի», – Բաքվում ճեպազրույցի ժամանակ այսօր ասել է նա։

Դե ինչպես Հայաստանը մեջ չգցեր, Գաջիևի մոտ առանց Հայաստանի բան չի լինում։ Պարոն Գաջիևին կարելի է հակադարձել, որ Հայաստանին, իհարկե, անհանգստացնում են այնպիսի զարգացումները, երբ Ադրբեջանը, ինչպես վերջերս պարզվեց, կարելի է մի կոճակով ամբողջովին անջատել։ Եվ այդպիսով ուղղակիորեն սպառնում է ոչ միայն ինքն իրեն, այլ ամբողջ տարածաշրջանին։

Ալլահը Գաջիևի հետ։ Զուլֆուգարովն ու ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ վերջին 30 տարիների ընթացքում Իրանի քաղաքական վերնախավում Ադրբեջանի հանդեպ երկու հակառակ միտում կա. մեկը թշնամանք է քարոզում, մյուսը Բաքվի նկատմամբ բարիդրացիական զգացմունքներ ունի։ Ու կախված այն բանից, թե որ խմբավորումն է  տվյալ պահին գերակայում, այդպես էլ կառուցվում է  Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունը։

Վատ լուրեր կան Եվրոպայից, և Թուրքիան այժմ Ադրբեջանի խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի

Իհարկե, Իրանին չի կարող չանհանգստացնել այն, որ թեկուզ դեռ զուտ տեսականորեն, սակայն Ադրբեջանի տարածքը կարող է Արևմուտքի ճնշման տակ  իր դեմ օգտագործվի։ Թեհրանը դժվար թե մոռանա այդ մասին, մենք սեփական օրինակով գիտենք, որ Իրանը լավ առումով տարբերվում է շատ ու շատ երկրներից, որ այն միշտ իր խոսքի ու իր վրա վերցրած պարտականությունների տերն է։

Կարելի է, իհրակե, Ադրբեջանի վերջին իրադարձությունների մեջ «Թեհրանի ձեռքը» տեսնել, բայց կարծում եմ, որ դրա պատճառը իշխանության անփոփոխելիությունն է. մի բան, որը XXI դարի համար փոքր-ինչ ժամանակավրեպ է, իսկ դա նշանակում է` անհուսալի։

Օրերս Բաքվից հերթական անեկդոտային հայտարարությունը լսեցինք. այն մասին, որ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ։ Ուզում եմ հիշեցնել ադրբեջանցի պաշտոնյաներին, որ ՀՀ նոր վարչապետը հանդիպել էր Վրաստանի իշխանության հետ, ինչից հետո Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին։ Հետո Փաշինյանն ու Ալիևը թեթև ծանոթացան Մոսկվայում, և ահա` կոլապս ու բախումներ Գանձակում, որը չի կարող թաքցնել նույնիսկ ադրբեջանական քարոզչությունը։

Ու՞մ քաղաքականությունն է իշխանափոխության հանգեցնում և ո՞րտեղ. թերևս նույնպիսի անեկդոտ է, ինչպիսին Բաքվի գլուխգովելն է։

Իսկ եթե լուրջ, ապա արտաքին «սադրիչներ» փնտրելու կարիք չկա։ Դեռ Կռիլով պապն էր խորհուրդ տալիս «ինքդ դեզ նայիր». սա` չհնացող խորհուրդների շարքից։

Մինգեչաուրի վթարին հետևած բացահայտումներից հետո նույնիսկ պետական քարոզչությունն ամբողջությամբ կուլ տված քաղաքացին հասկացավ, թե ուր են գնում նավթի ու ձկնկիթի գումարները։

Քաղաքացին հասկանում է, զինվում է ինչով պատահի ու իշխանության դեմ է գնում. մարդը մտածում է` Հայաստանում կարողացան, չէ՞։ Սակայն անարյուն հեղափոխությունն  անելն ամեն մեկի խելքի բանը չէ։