Ադրբեջանը և Իսրայելը ծրագրում են սկսել ԱԹՍ–ների համատեղ արտադրություն

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և իսրայելական «Aeronautics» ընկերության միջև ստորագրվել է արձանագրություն մտադրությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն արձանագրություն է ստորագրել «Aeronautics»  իսրայելական ընկերության հետ նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսելու մտադրությունների մասին։

Ռուբիկոնն անցած է. ինչո՞ւ է Իսրայելը հետաձգում Հայոց ցեղասպանության ճանաչումը

Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։

Փաստաթուղթը ստորագրվել է պաշտպանական արդյունաբերության նախարարության ղեկավարի տեղակալ Յախյա Մուսաևի և «Aeronautics» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Յեդիդա Յաարինի հանդիպման ընթացքում։

Կողմերը նշել են «AZAD Systems»–ի հաջող աշխատանքի մասին, որն արտադրում է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։