ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինկոմին

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ և բերման է ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին: Sputnik Արմենիային այս լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռ չեն կարող հաղորդել:

Նշենք, որ Մարտունու զինվորական կոմիսարը Գարիկ Առաքելյանն է: