ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի միջոցով փորձում է պարզել համաքաղաքացիների տրամադրվածությունը իր բնութագրմամբ «մի շատ նուրբ» խնդրի վերաբերյալ։
Մինչև ավագանու հերթական նիստը Դիանա Գասպարյանը քվեարկության միջոցով կիմանա` էջմիածնեցիները ուզո՞ւմ են, որ գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակվի համարվել Էջմիածնի պատվավոր քաղաքացի, թե՞ ոչ։
«Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև Մանվել Սեկտորի Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը»,–գրել է Գասպարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 22–ին Արթիկի ավագանին Մանվել Գրիգորյանին զրկեց Արթիկի պատվավոր քաղաքացի կոչումից։