Ինչպես է Վլադիմիր Գասպարյանի եղբայրը «դաստիարակում» գյուղի երեխաներին. տեսանյութ

Կիրակի` Վարդավառի տոնին, ՀՀ նախկին ոստիկանապետի եղբայրն իրարանցման կենտրոնում է հայտնվել։ Համացանցում աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել։
Sputnik

Վարդավառի ժամանակ Կոտայք գյուղի երեխաները ջրել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի մեքենան։

Վարորդը մեքենան կանգնեցրել է, և Կարեն Գասպարյանն ու նրա դուստրը սկսել են բղավել անչափահաս երեխաների վրա։ Միջամտել են երեխաների հարազատները։

ԶԼՄ-ների տվյալներով` ավելի ուշ Գասպարյանն իր ամառանոց է կանչել երեխայի հորը` հարաբերություններ պարզելու համար։