Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում. տեսանյութ

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են այրվում կայանված ավտոմեքենաները։
Sputnik

Երևանի Հալաբյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ են այրվում։ Օգտատերերը տեսանյութեր են հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

Նշված է, որ հրդեհը բռնկել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ։

Ենթադրվում է, որ շոգի պատճառով այրվել է խոտը, այնուհետև հրդեհվել են ավտոմեքենաները։