Սիրիայի գրոհայինները կհանձնվեն կամ կոչնչացվեն. Դամասկոսի հաջողության բանաձևը

SANA գործակալությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ սիրիական ՀՕՊ–ն իսրայելական ռազմական ինքնաթիռ է խփել։ Դա տեղի է ունեցել Հորդանանի արտգործնախարարի մոսկովյան այցի և Ռուսաստանի ու Իսրայելի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի ֆոնի վրա։ Կարծես թե, սիրիական բանակն սկսում է ավելի ու ավելի վստահ գործել երկրի հարավում։
Sputnik

Հորդանանի արտաքին գերատեսչության ղեկավար Այման Սաֆադին Մոսկվա էր մեկնել մինչ սիրիական ՀՕՊ–ի կողմից իսրայելական ռազմական ինքնաթիռը խփելը։ Այդ ինքնաթիռը Հոմս քաղաքի ավիաբազայի վրա հարձակում կատարած ինքնաթիռներից մեկն է եղել։ «ՀՕՊ համակարգերը հետ են մղել Իսրայելի ագրեսիան` մի քանի հրթիռ խփելով, կործանելով հարձակվող ինքնաթիռներից մեկն ու ստիպելով մնացածին լքել տարածքը», – նշվում է SANA–ի հաղորդագրության մեջ։

Եթե Սիրիայում ճակատ առ ճակատ բախվեն Իրանն ու Իսրայելը, բոլորի համար դա թանկ կարժենա

Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունն ու սեփական հաղորդագրությունը չի տարածել, թեև իրավիճակը երկու երկների սահմանին գնալով ավելի տարօրինակ է դառնում։ Դա նման իրավիճակում հայտված առաջին իսրայելական ինքնաթիռը չէ. նշանակում է, որ դրանք սիրիական իրադարձություններում ինչ–որ դեր են կատարում, ու այդ դերը կապ չունի Սիրիայի օրինական կառավարությանն աջակցելու հետ։

Հասկանալի է, որ Սիրիայի կառավարական զորքերի հաջողությունները հարավ–արևմուտքում, այսինքն` Իսրայելի ու Հորդանանի սահմանին, չեն կարող չանհանգստացնել Թել Ավիվին։  Այստեղ համոզված են, որ այդ հաջողությունները թույլ կտան Իրանի զինված ուժերին  ամրապնդվել երկրի սահմանին. Իսրայելին հակառակը համոզելն անհնար է։

Էրդողանը` գլոբալ նոր տնտեսական ճգնաժամի պատճառ. Աջեմօղլուի տխուր կանխատեսումը

Իրավիճակի տարօինակությունը հետևյալն է. ստացվում է, որ Իսրայելը կնախընտրի իր սահմանի երկայնքով տեսնել գրոհային ահաբեկիչների, թեկուզ և «չափավոր», քան սիրիական կառավարական ուժերին` տեսականորեն իրանական ուժերի մասնակցությամբ։ Այդ պատճառով սիրիական բանակի հաջողությունները Թել Ավիվի համար ցավոտ արձագանք են ունենում։

Իսրայելը բացահայտ խոսում է  իր մտավախությունների մասին։ Մեկ շաբաթ առաջ Իսրայելի պաշտպանության  նախարար Ավիգդոր Լիբերմանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ։ Այն  ժամանակ Իսրայելի պաշտպանության  նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայի հարավում, իսկ ավելի կոնկրետ` Իսրայելի ու Հորդանանի սահմանին, որտեղ և տեղի են ունենում կառավարական զորքերի ու  ընդդիմադիր գրոհայինների միջև բախումները։

Քննարկվել են նաև սիրիական տարածքում ամրապնդվելու Իրանի փորձերը։ Լիբերմանը կրկնել է, որ Սիրայում Իրանի ու նրա դաշնակից լիբանանյան «Հեզբոլա» շարժման ռազմական ներյակությունը Թել Ավիվի համար անընդունելի է։ Նա խոստացել է, որ Իսրայելն անհապաղ արձագանքելու է Իրանի այդպիսի փորձերին։

Սիրիական ավիաբազայի վրա հարձակումը, այսպիսով, կարելի է դիտարկել որպես այդ անհապաղ արձագանքը։ Իսկ քանի որ Դամասկոսը, ինչպես պարզվեց, ոչ միայն չի պատրաստվում հանգիստ թողնել «ընդդիմադիր» գրոհայիններին, թույլ տալով նրանց շունչ քաշել ու բազմանալ, ու գնալով ավելի վստահ է խփում նրանց, համ էլ թույլ է տալիս իրենց կրակել իսրայելական ավիացիայի վրա, ապա Ամմանը ու Թել Ավիվը ստիպված են Մոսկվային դիմել։ Որը, ինչպես կարծում են երկու մայրաքաղաքներում, միակն է, որը կարող է կարող է կանգնեցնել սիրիական կառավարական առաջխաղացումը։ Հորդանանից ու Իսրայելից բացի, սիրիական բանակի հարձակման դադարեցման մեջ հետաքրքրված են առնվազն Ալ-Ռիադու ո Վաշինգտոնում։

Միաժամանակ սիրիական բանակը հարավային ուղղությամբ զգալի հաջողությունների է հասնում. Գրոհայինների հրամանատարները մեկը մյուսի հետևից հանձնվում են ու կառավարական զորքերի կողմ անցնում։ Կա՛մ հանձնվել, կա՛մ ոչնչացվել. Այսպիսի պայման է դնում Դամասկոսը, ու կարծես չի պատրաստվում այդ պայմանից հրաժարվել։

ԱՄՆ–ը փոխել է տակտիկան Սիրիայում. ինչպես Թուրքիային թույլատրվեց Մանբիջի օպերացիան

Հատկանշական է, որ հորդանյան գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել Ամմանի ջանքերն ուղղված «սիրիա–հորդանանական սահմանին սիրիական բանակի ու ընդդիմության միջև հաշտություն մասին պայմանավորվածություն ձեռք բերելու աջակցությանը»։ Սակայն, չէ որ մինչ այդ հանդիպումնարած Լավրովի հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է անխոտոր կերպով կատարել Սիրիայում դեէսկալացիայի հարավային գոտու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ու որ ահաբեկիչների դեմ պայքարը պետք է շարունակվի մինչ դրանք լրիվ ոչնչացվեն, ուժի մեջ է մնում։

Այնպես որ ջանքերը` ջանքեր, սակայն ահաբեկչությունը պետք է արմատախիլ անել։ Այս փուլում Մոսկվան հասկացրեց, որ չի օգտագործելու իր ազդեցությունը` սիրիական հարձակումը կանգնեցնելու համար։ Վերջի վերջո, Սիրիայի կառավարական զորքը սեփական երկիրն է մաքրում, ու նրանք ակնհայտորեն այլ երկրներին սպառնալու պատճառ չունեն։