Ծով ուրախության ու դրական լիցքերի. հայկական «Ծիրանի» տոնը Մոսկվայում

Մոսկվայում «Ծիրանի» տոնն այս տարի ընդունեց ավելի քան 30 հազար հյուրերի։ Ռուսաստանի հայերի միության կազմակերպած «Ծիրան-2018» բազմազգ տոնն անցկացվեց այս կիրակի Մոսկվայում։
Sputnik

Միջոցառմանը ներկա էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Այստեղ էին նաև մի շարք քաղաքական, մշակույթի և սպորտի հայտնի գործիչներ։

Առավոտից մինչև ուշ երեկո բեմում էին Մոսկվայի և Ռուսաստանի տարբեր մարզերի գեղարվեստական համույթները։ Համերգն, ընդհանուր առմամբ Ԥ ժամ տևեց։

Բոլոր հյուրերը` փոքրից մեծ, կարող էին իրենց զբաղմունք գտնել։ Երեխաների համար անիմատորներ, աճպարարներ և կրկեսի դերասաններ էին ելույթ ունենում։ Տարբեր վարպետության դասերով և մարզական մրցումներով հարթակներ կային։

Մեծահասակները կարող էին շրջել տոնավաճառների շարքերով, այնտեղ ներկայացված էին հայկական ավանդական գորգեր, կավե արտադրանքներ, նկարիչերի աշխատանքներ և ազգային զգեստներ։ Իսկ Արևելյան շուկայում կարելի էր հայկական միրգ ու քաղցրավենիք գնել։

Հյուրերից շատերը խոստովանեցին, որ բավական վառ ու հետաքրքիր տոն է ստացվել։ Իսկ արևոտ և տաք եղանակը միայն նպաստեց հազարավոր մարդկանց բարձր տրամադրությանը։