Հայրը խորհուրդներ է տվել, մայրն էլ տխրել է մյուս մայրերի պես. Փաշինյանի որդու հարցազրույցը

Աշոտ Փաշինյանը հանրապետական զինվորական հավաքակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։
Sputnik

Այսօր` հուլիսի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը, մեկնում է բանակ։ Նա նախապես դիմում է գրել, որպեսզի միանգամից Արցախ մեկնի։

Վարչապետի որդին Էստոնիայի Տարտուի համալսարանում է սովորում։ Նա կիսատ է թողել ուսումը` հայրենիքի հանդեպ պարտականությունը կատարելու համար։ Վստահ չէ, որ հետո այդ մասնագիտությամբ էլ կշարունակի, բայց վստահ է, որ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում է աշխատելու։

Նա նշեց, որ հիանալի տրամադրությամբ է մեկնում ծառայության։