Թուրքիայում աշխատանքից ազատել են 18 632 պետական աշխատողի

Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու ու երկրի ազգային անվտանգությանը սպառնալու մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Թուրքիայի իշխանությունները հուլիսի 8-ին որոշում են ընդունել, որով նախատեսվում է աշխատանքից ազատել 18.632 պետական աշխատողի, այդ թվում` ոստիկանների, զինվորականների ու ակադեմիկոսների, հայտնում է Անադոլու գործակալությունը:

«Նվեր» Էրդողանին ընտրություններից առաջ. ինչու է ԵՄ–ն կրճատում Թուրքիայի օգնությունը

Նշվում է, որ աշխատանքից հեռացվածների մեջ մեծ թիվ են կազմում ոստիկանները՝ 8.998 մարդ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու ու երկրի ազգային անվտանգությանը սպառնալու մեջ:

Հեռացվածների մեջ կան 3.077 զինծառայող, 1052 քաղծառայող՝ արդարադատության նախարարությունից, 649 ժանդարմ, 199 ակադեմիկոս և այլք:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2016թ. հուլիսից` անհաջող հեղաշրջման փորձից հետո, գտնվում է արտակարգ դրության ռեժիմում:

Արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 7 անգամ: Այս ընթացքում աշխատանքից հեռացվել է 110.000 աշխատող, ձերբակալվել է մոտ 80.000 մարդ:

Թուրքիայի իշխանությունները  հեղաշրջման տապալված փորձի համար մեղադրում են Միացյալ Նահանգներում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: