Թաիլանդում 4 երեխայի հաջողվել է հանել քարանձավից

Տհամ Լուանգ քարանձավում հեղեղի հետևանքով արգելափակված դպրոցականների մեկ երրորդին հաջողվել է հանել, փրկարարական գործողությունները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Չորս տղայի փրկել են Թաիլանդի հյուսիսում գտնվող հեղեղված քարանձավից։ Այս մասին հայտնում է Pattaya Now հարթակը։

Առաջին երկու տղաները բժշկական վրանում են գտնվում ու հոսպիտալացման են պատրաստվում, բժիշկները զննում են երեխաներին։

Թաիլանդում տարհանում են շաբաթներ շարունակ քարանձավում թակարդված 12 երեխաներին և մարզիչին

Երրորդ ու չորրորդ երեխաները քարանձավի վերջին քարայրում էին, նրանք բժշկական օգնության կարիք ունեն։ Փրկարարները պատգարակով կհանեն նրանց։ Տասներեք օտարերկրյա ու հինգ տեղացի սուզորդները, նաև Թաիլանդի հինգ հատուկ ջոկատայինները քարանձավ են ուղղվել՝ խումբը տարհանելու համար։ Տղաներից յուրաքանչյուրին երկու սուզորդ է ուղեկցելու, որ նրանք կարողանան հաղթահարել պղտոր ու տեղ-տեղ խորը ջուրը ակվալանգների օգնությամբ։

Հիշեցնենք, որ մարզիչն ու 12 դեռահասները փակված են մնացել Թաիլանդի Կհաո Լուանգ քարանձավում դեռ հունիսի 23-ից։ Երեխաներին հայտնաբերել է ջրասուզակներից մեկը։ Իրավիճակը բարդանում է անդադար լցվող ջրի և թթվածնի պակասի պատճառով։