Փրկարարները գտել են Սևանում կորած 4–ամյա և 2–ամյա փոքրիկներին

Երեխաները կորել էին «Ֆլամինգո» և հանրային լողափերից մեկի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Սևանում այսօր կորած 2 մանկահասակ երեխաներին հաջողվել է գտնել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 8-ին, ժամը 13։21-ին Սևանա լճի «Ֆլամինգո» լողափնյա հանգստի գոտում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել:

Սևանում հանգստացողների թիվն այս տարի կարող է ռեկորդային լինել

Ժամը 13։17-ին ջրափրկարարները լողափի տարածքում գտել են 2014 թ.–ին ծնված Մ. Մ.-ին և հանձնել ծնողներին։

Մի փոքր ավելի ուշ` ժամը 14:15-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել:

Ջրափրկարարները 2-րդ հանրային լողափում գտել են 2016թ.ին ծնված Վ. Տ.-ին  և հանձնել ծնողներին։