Նիկոլ Փաշինյանը դարձավ լեգենդների խաղի գլխավոր հերոսը. տեսանյութ

ՀՀ վարչապետ Փաշինյանը եկել էր լեգենդար ֆուտբոլիստների խաղը նայելուակամ «գողացավ» հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի երկրպագուներին։
Sputnik

Երևանում կայացավ լեգենդների ֆուտբոլային հանդիպումը, դաշտում էին Ֆիգուն, Ռոբերտո Կառլոսը, Բատիստուտան, Կաֆուն։

Փաշինյանի գալով՝ հանդիսատեսը միանգամից աշխուժացավ ու սկսեց «Նիկոլ, Նիկոլ» բացականչել։ Այդ ժամանակ վարչապետից մի փոքր ներքև հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինքնագրեր էր բաժանում։ Տեսնելով գործադիրի ղեկավարին՝ մարդիկ գնացին ու սկսեցին նրանից ինքնագրեր վերցնել, Նազենիի հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն մարեց։