Սարգսյանի մարդատար մեքենան ու Հեյդար Կուրբանալեի բեռնատարը բախվել են. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սյունիքի մարզում բախվել են Ford Transit-ն ու բեռնատար Volvo-ն. Ford-ը վերածվել է մետաղե ջարդոնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 7-ին, Ժամը 04:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 36-ամյա Սևակ Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի վարած Volvo մակնիշի 27 բեռնատար ավտոմեքենանները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Ս. Սարգսյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 36-ամյա Ջոնիկ Հովսեփյանը տեղում մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Transit-ի վարորդը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, և նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: