Վարդավառին ընդառաջ մարդիկ տոնական երթ են կազմակերպել Երևանում. տեսանյութ

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց մեկնարկել է Վարդավառին նվիրված տոնական երթ:
Sputnik

Երթի մասնակիցները կշարժվեն մինչև Երևանի մանկական զբոսայգի, որտեղ տեղի կունենա տոնը խորհրդանշող ազգային երգ ու պարով միջոցառում:

Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապանից դուրս գալու պատմությունը: Կբեմադրվեն նաև խնդումի և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, իսկ ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին:

Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:

Թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները: