Մարտունիում բժշկական նոր կենտրոն է կառուցվելու. նախարարը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարարը մանրամասն ծանոթացել է Գեղարքունիքի առողջապահական համակարգին և հաշվետվություն ներկայացրել համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ և այդ մասին գրել Facebook սոցիալական ցանցում։

Նա այցելել է Սևանի հոգեկան առողջության և բժշկական կենտրոններ, մանրամասն ծանոթացել մարզի առողջապահական համակարգին, այնուհետև լուսանկարներ հրապարկել սոցցանցում։

«Այստեղ կառուցվելու է Մարտունու նոր բժշկական կենտրոնը՝ 55 մահճակալ հզորությամբ»,- գրել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանինին արդյունավետ շրջայց կազմակերպելու և մարզի առողջապահական համակարգին մանրամասն ծանոթացնելու համար։

Նախարարը վստահ է, որ միասին գտնելու են բոլոր օրհասական խնդիրների լուծումները։