Հայերը սկսել են թուղթ պատրաստել չինացիներից ու արաբներից հետո. տեսանյութ

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը պատմում են այն մասին, թե ինչպես են հայերը սկսել թուղթ պատրաստել։
Sputnik

Թուղթն առաջին անգամ պատրաստվել է Չինաստանում և Մերձավոր Արևելք ու Եվրոպա թափանցել Մետաքսի ճանապարհով, որը Հին աշխարհում և միջնադարում իրար էր կապում Հեռավոր Ասիան Միջերկրական ծովի երկրների հետ։ Ի սկզբանե օգտագործվում էր չինական մետաքսը արտահանելու համար, այդ պատճառով էլ ստացել էր «Մետաքսի ճանապարհ» անունը։

Հայկական իժի թույնը բուժում է մաշկի քաղցկեղը. չորս կանոն` թունավոր օձին զանազանելու համար

754 թվականին արաբական խալիֆայությունը չինական կայսրության դեմ պատերազմ է մղում և հաղթում։ Չինացի գերիների մեջ լինում է նաև թղթի պատրաստման մասնագետ, և նրան պարտադրում են հայտնել թղթի պատրաստման գաղտնիքը։ Հետագայում արաբները սկսում են թուղթ պատրաստել։ 8-րդ դարի վերջին Բաղդադում արդեն մեծ քանակությամբ թուղթ են պատրաստում։

Դրանից հետո թուղթն աստիճանաբար տարածվում է արաբական խալիֆայության երկրների մեջ մտնող երկրներում, որոնց մեջ էր նաև Հայաստանը։

Արդեն 10-րդ դարում թուղթը լայնորեն տարածված էր Հայաստանում, և այդ մասին մեզ հասած ամենահին գրությունը թվագրվում է 981 թվականով։ Սակայն դրան արժեքավոր դարձնողը ոչ միայն այն հանգամանք է, որ թղթի վրա հասած առաջին ձեռագիրն է, այլ այն, որ ստացվել է Հայաստանում։

Այն ժամանակ թղթին «աղքատ քարտեզ» անունն էին տալիս, սակայն դեռ շատ երկար ժամանակ մագաղաթը ևս գործածական էր։ Գրեթե մինչև 19-րդ դար թուղթն ու մագաղաթը զուգահեռ էին օգտագործվում, բայց արդեն ակնհայտ էր դառնում, որ թուղթը գործածությունից վերջնականապես դուրս կմղի մագաղաթը։