Հակակոռուպցիոն Հայաստան. հարվածի տակ նախկիննե՞րն են

Բիզնեսի և իշխանության սերտաճումը հետխորհրդային Հայաստանին բնորոշ գիծ է։ Եվ նախկին իշխանությունից ժառանգություն ստացած «ավգյան ախոռների» մաքրումը, որը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացնում է նոր կառավարությունը, վաղուց էր հասունացել։
Sputnik

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի համար

Մեծ աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալները` հետխորհրդային տարածքում պարբերաբար տեղի ունեցած ներքաղաքական ցնցումների անփոխարինելի տարրն են։ Ղրղըզստանի առաջին դեմքին փոխելուց հետո բարձրաստիճան չինովնիկների կալանավորում, Մոլդովայի նախկին վարչապետ Ֆիլատի քննադատությունները, ապօրինի սխեմաների բացահայտումը Բելառուսի առողջապահության ոլորտում, Դաղստանում և Ռուսաստանի մի շարք այլ շրջաններում վերջին ձերբակալությունները` այս ամենը վկայում են որոշակի ընդհանուր միտումի մասին, որը ամենևին էլ միշտ չէ պայմանավորված իշխանության «հեղափոխական» կամ «թավշյա» անցման հետ։

Ամառը թեժ է լինելու

Հայաստանն այս առումով իր ուրույն առանձնահատկություններն ունի, այստեղ կոռուպցիայի թեման չափազանց սուր և ցավոտ է ընկալվում, այդ պատճառով էլ հավանաբար կստիպի մոռացության մատնել ավանդական ամառային քաղաքական անդորրը։

Փաշինյանը ցնցված է թալանչիներ ցինիզմից. քանի՞ միլիոն է արդեն վերադարձվել պետբյուջե

Բիզնեսի և քաղաքական իշխանության սերտաճումը հետխորհրդային Հայաստանին բնորոշ գիծ է, Հայաստանի, որի պատմությունը տասնամյակներ շարունակ բացասական ազդեցություն է թողել տնտեսական զարգացման վրա և բավական տհաճ բարոյահոգեբանական մթնոլորտ է ձևավորել։

Այդ բացասական երևույթի պատմական հեռուները չգնալով, երևույթ, որը, հեղինակի կարծիքով, ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ, նշենք նրա ընդգրկուն բնույթը, որը նպաստում է տնտեսական և սոցիալական ոլորտների հյուծմանը, կործանում է երկրի պաշտպանունակությունը, խրախուսում բնակչության զանգվածային արտահոսքը։

Պետական քիչ թե շատ «կերակրող» պաշտոն զբաղեցնելը կոնկրետ մարդու հնարավորություն էր տալիս մեղմ ասած օգտագործել այդ պաշտոնը ընտանիքի, ընկերների և բարեկամների հարմարավետությունը ապահովելու համար։ Օլիգարխների ընտրյալ շրջանի և պարզապես խոշոր գործարարների (որոնք միաժամանակ ԱԺ պատգամավոր են եղել) տնտեսական տիրապետությունը բոլորի խոսակցության առարկան էր դարձել, իսկ նրանց անձեռնմխելիությունը, այդ թվում` քրեական հետապնդումից, առաջացնում էր քաղաքացիների զայրույթը։

Այս զայրույթն էլ հենց դարձավ այն շարժիչ ուժը, որը ծնեց զանգվածային բողոքի ակցիաները ապրիլ-մայիս ամիսներին և հանգեցրեց նրան, որ վարչապետի աթոռին հայտնվեց Նիկոլ Փաշինյանը` քաղաքական գործիչ, որը հայտնի է իր աղմկահարույց բացահայտումներով, երկրորդ և երրորդ նախագահների օրոք ձևավորված ռեժիմների վառ քննադատ։

Չինովնիկների պաշտոնապես հայտարարագրված եկամուտները անասելի տարբերվում են նրանց ցուցադրական (և ոչ այնքան) հարստության հետ, որը փոքր երկրում թաքցնելը բավական դժվար է։ Միևնույն ժամանակ, դեռ 2008 թվականի ապրիլին ընդունած Հայաստանի կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը առաջնահերթ խնդիրներից էր հայտարարվել. «Հարկերից խուսափելն ու կաշառակերությունը պետք է ընկալվեն որպես անազնիվ և հասարակության կողմից քննադատվող երևույթներ։ Անձնական կապերը հաշվի չեն առնվելու, ընկեր և բարեկամ չեն համարվելու նրանք, ովքեր խուսափելու են հարկեր վճարելուց և հանդուրժելու են այս արատավոր երևույթը»։

«Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի պատասխանները կտան իրավապահ մարմինները». Փաշինյան

Ճիշտ օրենքներ էին ընդունվում, մասնագիտացված կառույցներ ձևավորվում, սակայն սրանք միայն ձևական գործողություններ էին և գեղեցիկ կարգախոսներ, որոնք այդքան էլ չէին համապատասխանում տխուր իրականությանը։ Որոշ անձանց նշանակումները հակակոռուպցիոն կառույցներում սոցցանցերում հայ օգտատերերի մոտ սարկաստիկ քմծիծաղ էին առաջացնում` իբրև թե, նույն հաջողությամբ կարելի էր Կոլումբիայի նարկոբարոն Էսկոբարին հակաթմրանյութերի ծառայության ղեկավար նշանակել։

Հայաստանի իշխանությունների ձգտումը հաղթահարելու 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի` երկրի վարկանիշի համար բացասական հետևանքները հանգեցրին միջազգային կառույցներին ավելի խորը ինտեգրման և լրացուցիչ պարտավորությունների` այդ թվում «կոռուպցիայի դեմ պայքարի» ստանձնման։ Սակայն դրանք իրականացնելուն ուղղված միջոցները, ներառյալ արևմտյան փորձագետների ներգրավումը, ինչպես պարզվում է, այդքան էլ չէին ազդում պետական միջոցների զանգվածային հափշտակման վրա, այլ կոչված էին այլ խնդիրներ լուծել։

Պետք է որոշակի բաներ հիշել

Իհարկե չի կարելի ասել, որ կոռուպցիայի և քրեական ամենաթողության դեմ ընդհանրապես չէին պայքարում` առավել ակնհայտ առանձին դեպքերում։ Հիշենեք գոնե 2013 թվականի դեպքը Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ, որն ավելի հայտնի է «Լիսկա» մականունով, երբ սպանվեց Գորիսի քաղաքապետի թեկնածու  Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար` ծանր վիրավորվել։ Սակայն ի վերջո կասկածյալը` ՀՀԿ–ի հայտնի դեմքերից մեկը, ջրից հեշտ դուրս եկավ, ինչպես ասում են։

Սյունիքի մարզպետի որդին ազատ արձակվեց

Իշխող վերնախավի ամենաթողությունը ակտիվորեն սնուցում էր ծայրահեղական տրամադրությունները, և 2015-2016 թվականներին մի քանի զինված խմբերի բացահայտումը (որոնցից մեկը «Սասնա ծռերն» էին, որոնք իրենց մասին հայտարարեցին 2016 թվականի թեժ ամռանը) բավական մտահոգիչ էր և ստիպեց նախկին իշխանություններին մի փոքր փոխել մարտավարությունը։

2016 թվականի սեպտեմբերին վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելուց հետո պետական պաշտոններից հեռացվեցին որոշ օդիոզ դեմքեր, այդ թվում տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Վերջինս հայտնի էր  երկու մականուններով` «Տամոժնի Գագո» և «Մոցարտ Գագո» (Ավստրիայում հրուշակեղենի գործարան ձեռք բերելու կապակցությամբ)։

Սակայն իշխանությունից առանձին բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնելը կիսատ բնույթ էր կրում և տեղի էր ունենում առանց քրեական գործեր հարուցելու և յուրացված ունեցվածքն առգրավելու։ Կասկածյալները, որոնք հարստություն էին դիզել բյուջեի միջոցները գողանալով, օտկատների և կաշառակերության միջոցով, բանտախցում հայտնվելու փոխարեն, լուռ անհետանում էին իրենց ճոխ առանձնատներում` Լոս Անջելեսից մինչև Հոլանդիա և Պրահա։

Չեխիայում գույք ունեցող երջանիկների թվում է, ինչպես գրում էր հայկական և ռուսական մամուլը, նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ։ Մի քանի օր առաջ նրան Հատուկ քննչական ծառայություն էին կանչել և հարցաքննել որպես վկա 10 մարդու կյանք խլած 2008 թվականի մարտի դեպքերի գործով։ Հուլիսի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նույն գործի շրջանակներում կալանավորման որոշում էր կայացրել ՀՀ նախկին պաշտպանության նախարար, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Նա հետախուզվում է, դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ։

Հարցեր կան նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը ներկա պահին բացակայում է Հայաստանից։ Նրա ունեցվածքի և ֆինանսական ակտիվների մասին բազմաթիվ հրապարակումները տևական ժամանակ զգալի հասարակական արձագանքի չէին արժանանում։ Սակայն մարտի 1-ի գործի շրջանակներում նրա նկատմամբ դատական հետապնդման հավանականությունը բավական  մեծ է։ Նախկին պաշտոնատար անձանցից պոտենցիալ վկաների մեծ մասը, ըստ ամենայնի, չեն լռի` սեփական ցուցմունքները հաստատող փաստեր և փաստաթղթեր ունենալու պարագայում։

Համակարգային մոտեցում է պետք, ոչ թե բեմադրություն

Սակայն անկախության ժամանակաշրջանի «նոր» հայկական կոռուպցիայի հիմքերը դրվել էին 90-ականների սկզբին, իսկ արմատները խորհրդային ժամանակներից են գալիս, սկսած հենց 2000-ականներից այն համակարգային բնույթ սկսեց կրել (ինչպես պնդում են որոշ դիտորդներ նույնիսկ տոտալ բնույթ)։

Այն, որ մեծածավալ գողությունները հսկայական վնաս էին հասցնում երկրի պաշտպանունակությանը, ներառյալ` բարոյահոգեբանական բաղադրիչը) վկայում է Էջմիածնի արդեն նախկին ոչ ֆորմալ «տիրոջ», «Երկրապահ» կամավորական միության ղեկավար Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացրած խուզարկությունը։ Մարդասիրական օգնությունը, որն ուղղված էր 2016 թվականի ապրիլյան քառօրյայի զինծառայողներին, պահվում էր նրա պահեստներում, որտեղից, ինչպես գրում են ԶԼՄ–ները, մասամբ կերակրվում էին նրա անձնական կենդանաբանական այգու կենդանիները, մասամբ էլ վերավաճառվում։ Այդ թվում` Ուկրաինա։

Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության անհավանական արդյունքները. ԱԱԾ-ի տեսանյութը

Նախկինում ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի կարծիքով (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, որին նույնպես ԱԱԾ հարցաքննության էին կանչել), նախկինում իրավապահները թույլտվություն չեն ունեցել անելու այն ինչ անում են այսօր։ Բացի այդ նա նշել էր. որքան էլ մասշտաբային և  ապշեցնող լինեն Էջմիածնի նախկին ստվերային տիրոջ կողմից իրականացրած չարաշահումների վերաբերյալ բացահայտված փաստերը, նա չի մտնում երկրի նույնիսկ հարյուր խոշոր կոռուպցիոներների մեջ։

Եվ իսկապես, ԱԱԾ և ՀՔԾ աշխատակիցները շարունակում են բացահայտել դրամական միջոցների շորթման բազմաթիվ դեպքեր։ Մեկ այստեղ մեկ այնտեղ ի հայտ են գալիս «հաշվի չառած»  հարյուր հազարավոր կամ նույնիսկ միլիոն դոլարներ, ինչը Հայաստանի նման երկրի համար ամենևին էլ փոքր գումար չէ։

Այսպես օրինակ. Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչիկ Ղազարյանին պատկանող տանը («Սերժի Վաչո»` խոսուն մականունով) հայտնաբերվել է մինչև 3 մլն դոլար։ ԱԱԾ տեղեկության համաձայն` Ղազարյանը «մտադիր էր Արդշինբանկի իր հաշվից կանխիկացնել 860 մլն դրամ (1.78 մլն դոլար) և իր կնոջ Ռուզաննա Բեգլարյանի հաշվից` 690  մլն դրամ (1.428 մլն դոլար)։ Նշված գումարը կանխիկացնելու դիմաց «Արդշինբանկին» նա մտադիր էր 17 մլն դրամ (35.2 հազար դոլար) վճարել»։

Ի՞նչ էր թաքցնում Վաչագան Ղազարյանը պայուսակում. տեսանյութ

Խուզարկություններ են իրականացվում նաև Սերժ Սարգսյանի եղբայրների և նրա զարմիկների հետ կապված բիզնես–կառույցներում։ Մասնավորապես, «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում, որոնք մասնագիտացված են տեսանկարահանող սարքերի և արագաչափերի տեղադրման և շահագործման ոլորտում և տեղի ԶԼՄ–ները դրանք կապում են  Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի անվան հետ։ Իրավապահ մարմինների տվյալների համաձայն` վերոնշյալ ընկերությունների գոյություն չունեցող ծառայությունների միայն կեղծ պայմանագրերի միջոցով ապօրինի յուրացվել է ավելի քան 2 մլն դոլար։ Նախօրեին «Սաշիկի» տանը ողջ օրը խուզարկություն էին իրականացնում, իսկ նա արդեն երկրորդ անգամն էր ձերբակալվում, ճիշտ է, երկու անգամն էլ նրան բաց են թողել։

Ի օգուտ երկրի

Կասկած չկա, ֆինանսական հարստացման ապօրինի սխեմաների բացահայտումը, որոշ հակաօրինական որոշումների և նախկին իշխանությունների գործողությունների վերանայումը նպաստում են հասարակական մթնոլորտի առողջացմանը։ Իսկ օրինական իրավական դաշտ տասնյակ տնտեսվարող սուբյեկտների վերադարձնելը կնպաստի երկրի տնտեսական խնդիրների (այդ թվում պետական պարտքի) գոնե մասնակի լուծմանը։

Բացի այդ` երրորդ նախագահի վարչակազմի չինովնիկների «սխրանքների» բազմաթիվ բացահայտումները նպաստում են Փաշինյանի կառավարության վարկանիշը բարձր պահելուն, ինչը չափազանց կարևոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համատեքստում։

Փաշինյանը ցնցված է թալանչիներ ցինիզմից. քանի՞ միլիոն է արդեն վերադարձվել պետբյուջե

Մյուս կողմից` աղմկահարույց քրեական գործերի որոշ դերակատարներ, ինչպես օրինակ ՊԵԿ նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) դեռ ազատության մեջ են։ Ենթադրություն կա, որ Հայաստանի նախագահին կից վերահսկողական ծառայությունը 8 տարի գլխավորած  Հովսեփյանի նկատմամբ դատավարությունը կարող է նոր կոռուպցիոն սկանդալների հանգեցնի։ Այդ պաշտոնյայի հաշվին լրագրական հետաքննությունների հեղինակները միլիոնավոր դոլարների տարբեր գույք է հայտնաբերվել։

Դատարանի որոշման համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նա կասկածվում է քաղաքացիական ծառայողի լիազորությունները գերազանցելու համար:

Գոնե որոշ աղմկահարույց ակցիաների մասով որոշ դիտորդներ «բեմադրական բնույթ» են տեսնում։ Հուսանք, որ նրանք շտապել են նման ենթադրություններ անել, սակայն ամեն դեպքում կարևոր է, որ հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարը չվերածվի «ընտրություններից առաջ» քաղաքական «ընտրարշավի» և քաղաքական հաշվեհարդարի։

«ՀՀ կառավարությունը վճռական պայքար է տանում կոռուպցիայի դեմ, ինչն ուղղված է երկրի զարգացման տեմպերի բարձրացմանը»,– հուլիսի 2-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կոռուպցիային հակազդելու ԱՊՀ միջպետական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Պրոֆիլային գերատեսչությունների համագործակցությունն այս կապակցությամբ չափազանց կարևոր է։ Նախկին իշխանությունների թողած «ավգյան ախոռները» մաքրելը վաղուց էր հասունացել, այն դրական նշանակություն ունի նաև հայ–ռուսական առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունների համար։ Կարևոր է միայն, որ նախկին իշխանության չարաշահումները երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ խախտումների չվերածվեն, գումարած ոչ կոմպետենտ լինելը, որում նախկինի պես կասկածում են ներկայիս կառավարական թիմի մի շարք անդամների։