Շքեղ կազմվածքով ու երգերով` Բրեժնևան ապահովեց երևանցիների լավ տրամադրությունը. տեսանյութ

Ռուս հայտնի երգչուհի, ВИА Гра–ի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնևան համերգային ելույթ ունեցավ Երևանում և գերեց բոլորին։
Sputnik

Երևանցիները ջերմ ընդունեցին գեղեցկուհու բեմելը, որն այսօր կատակելու տրամադրություն ուներ։

«Ես շիկահեր եմ և ֆուտբոլից բան չեմ հասկանում։ Որոնում եմ մարզչի, լավ մասնագետի` «հազվագյուտ» Արմեն անունով։ Կա՞ այստեղ նման մեկը։ Ամբողջ երեկո նրան որոնեցի, որտե՞ղ է»,–հայտարարեց երգչուհին Ազատության հրապարակում։

Սկզբում նա փայլփլուն հագուստով էր, հետո` ալ կարմիր հագավ։ Դիտենք տեսանյութը` միջոցառումն ավելի լավ պատկերացնելու համար։