Թբիլիսիում կրակել են նախագահ Մարգվելաշվիլիի փեսայի վրա

Մինդիյա Գոգոչուրիին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Թբիլիսիում այս գիշեր զինված հարձակվել են երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի վրա։  Նա հրազենային վնասվածք է ստացել և հոսպիտալացվել են:

Այս մասին տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել

Մինդիյա Գոգոչուրիին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:

Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, որ նախագահի փեսան հասարակության և ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև 2017թ. հունվարին, երբ նա ու իր ընկերը հրազենային վիրավորում էին ստացել Թբիլիսիի կենտրոնում:

Մինդիյա Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր քաղաքացիական ամուսինն է: