Ճպուռը մտել է Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Յուգո Լյորիսի բերանը։ Դեպքը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդում` աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի ժամանակ։
Տեսանյութում երևում է, որ միջատը մարզիկի բերանն է մտել Ուրուգվայի հետ խաղի ժամանակ։ Սակայն դարպասապահն իրեն չի կորցրել, այլ պարզապես բերանից թքել է ճպուռին, որը փորձում էր տապալել կարևոր խաղը։ Դրվագը չի խանգարել, որպեսզի Լյորիսը հանգիստ շարունակի խաղը։
Գուցե ճպուռի «համբույրը» խերո՞վ էր. Ֆրանսիային հաջողվեց հաղթել 2:0 հաշվով։
Մինչ այսօրվա խաղը, Ուրուգվայի և Ֆրանսիայի հավաքականների միջև 8 հանդիպում էր եղել, որոնց արդյունքի հանրագումարը ուրուգվայցիների օգտին է. նրանք երեք անգամ հաղթանակ են տարել, չորս անգամ ոչ–ոքի խաղացել, իսկ ֆրանսիացիներին հաջողվել էր հաղթել միայն մեկ խաղում։