Ներքին զորքերը պետք կլինեն սահմանին. Նահապետյան

Հայաստանի ներքին զորքերի գործառույթների մեջ մտնում է ոչ միայն ներքին և սահմանադրական կարգերի պաշտպանությունը, այլ նաև ընդհանուր առմամբ երկրի պաշտպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայաստանի ներքին զորքերի մի մասին հայ-ադրբեջանական սահման ուղարկելու որոշումն արդարացված կլինի։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Զինծառայողների խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Տոնոյան

Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ երկրի իշխանությունները որոշել են ներքին զորքերն ուղարկել մարտական հերթապահության։ Նշվել է, որ որոշում ուժի մեջ կմտնի արդեն օգոստոսի 15–ից։ Այդ տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։

Նահապետյանի խոսքով` ներքին զորքերի օրինական գործառույթների մեջ մտնում է ոչ միայն սահմանադրական կարգը, այլ նաև երկրի պաշտպանությունը։ Եվ ելնելով դրանից` ներքին զորքերի ստորաբաժանումների սահման ուղարկելու որոշումն օրինաչափ է։

Երկրի ԶՈւ ղեկավարությունն իրավունք ունի որոշել, թե ինչ գործառույթներ պետք է կատարի այս կամ ստորաբաժանումը։ Եվ եթե անհրաժեշտություն կա, ապա ներքին զորքերն իրենց գործառույթների մի մասը կարող են և պետք է իրականացնեն սահմանին, կարծում է Նահապետյանը։