«Հայաստան» հիմնադրամ. անունը վերականգնելը չափազանց բարդ է, բայց ելք կա

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված իրադարձություններից հետո սկսում ես մտածել` որևէ սրբություն մնացե՞լ է։
Sputnik

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը, որին ավելի վաղ ձերբակալել էին հիմնադրամի միջոցները յուրացնելու և լիազորությունները չարաշահելու համար, երեկ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Մեզ դեռ հասկանալ է պետք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն մտածել` ինչպես է վերականգնվելու կարևորագույն հայկական հիմնադրամի խարխլված հեղինակությունը, արդեն այսօր է պետք։

Մասիսի քաղաքապետը կալանավորվեց

Նույնիսկ աղմուկ հանած սկանդալների և պրոֆեսիոնալ նկարահանած հետախուզությունների և ձերբակալությունների շարքում, այն, ինչ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամում և հնչեց ավելի քան տասնամյակ այդ հիմնադրամը գլխավորած գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հասցեին, ապշեցնող իրադարձություն էր։ Թեև սա Հայաստանում առաջին նման դեպքը չէր. հիշենք «Լինսի» հիմնադրամի վատնած գումարների հետ կապված դեպքը։

Տեղի ունեցածի, ինչպես նաև Վարդանյանի հասցեին հնչած մեղադրանքների էության մասին այստեղ չենք պատմի, բոլորն արդեն գիտեն այդ մասին. ամբողջ հայկական մամուլը ողողված է այդ թեմայի վերաբերյալ հաղորդագրություններով։ Անդրադառնանք այս պատմության ոչ թե իրավական, որքան բարոյական կողմին։ Օրինակ` այս տողերի հեղինակին ստույգ հայտնի է, որ արդեն լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ են Արցախի մի շարք ծրագրեր, այդ թվում` ծերերի հետ կապված ծրագրերը։ Դրանք միանգամից փակելը նշանակում է այդ ծեր մարդկանց թողնել բախտի քմահաճույքին, իսկ նրանց նման քանի՜-քանի՜սը կան…

Ես մի հաղորդագրություն էլ ստացանք (ու դեռ քանիսը կլինեն) Fonds Arménien de France բարեգործական կազմակերպությունից։ Այնտեղ ցնցված են հիմնադրամի գործադիր տնօրենին ձերբակալելու մասին լուրերից, միևնույն ժամանակ բավական արդարացիորեն նշվում է, որ պետք է պահպանել անմեղության կանխավարկածը և սպասել քննությանն ու դատավարությանը։ Սակայն եթե պարզվի, որ վերագրվող գործողությունները Վարդանյանն իսկապես իրականացրել է, ապա պետք է վերականգնել տասնյակ հազարավոր նվիրատուների վստահությունը։

Փաշինյանը ցնցված է թալանչիներ ցինիզմից. քանի՞ միլիոն է արդեն վերադարձվել պետբյուջե

Չէ՞ որ հենց այդ վստահության շնորհիվ էր հիմնադրամը տասնյակ տարիներ գումար հավաքում, որոնց օգնությամբ վերակառուցվում էր Հայաստանի հյուսիսը` 1988 թվականի երկրաշարժից հետո, երկիրը փորձում էր ապրել շրջափակման պայմաններում, վերականգնվում էր Արցախը, ենթակառուցվածքային ցանց էր ստեղծվում (ճանապարհների, ջրատար խողովակների, էլեկտրականության ցանցերի և գազի), զարգանում էր գյուղատնտեսությունը…

Այն գումարները, որոնք անցնում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամով, իսկապես շոշափելի էին։ Դրանում համոզվելու համար բավական է միայն աչքի տակով անցկացվել հիմնադրամի հաշվետվությունները (հետաքրքրվողները կարող են անցնել այս հղումով։ Փաստաթղթերում մանրամասն նկարագրվում է, թե կոնկրետ որ ծրագրին էր ուղղվում այս կամ այն գումարը։ Այդ փաստաթղթերի համաձայն` միայն նախորդ տարի հիմնադրամն ավելի քան 5 մլրդ 700 մլն դրամի (մոտ 12 մլն դոլար) ծախս է իրականացրել։

Մի փոքր անհրաժեշտ տեղեկություն հիմնադրամի մասին։ Հիմնադրամի միջոցները ձևավորվում են ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնների արդյունքում, ինչպես նաև բարեգործական ճաշկերույթներից, համերգներից և ցուցահանդեսներից ստացած միջոցներից։ Գումարները հավաքում են նաև փոստային և SMS-փոխանցումների, ինչպես նաև հիմնադրամի անունով կազմած կտակների և նպատակային ներդրումների հաշվին։

1996 թվականից սկսած` Լոս Անջելեսում ամեն տարի հեռուստամարաթոն է անցկացվում, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհով։ Հայաստանում, Արցախում և սփյուռքում մեկ տարվա ընթացքում հավաքած գումարները կուտակվում են այստեղ։ Հեռուստամարաթոնների շնորհիվ հավաքած գումարներն ուղղվում են ռազմավարական նշանակություն ունեցող և հոգաբարձուների խորհրդի ամենամյա ժողովով հաստատված լայնածավալ ծրագրերի իրականացմանը։

Հիմնադրամի կանոնադրության համաձայն` այն ղեկավարում է հոգաբարձուների խորհուրդը` երկրի գործող նախագահի գլխավորությամբ։ Խորհրդի կազմում են նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը, Կիլիկիո կաթողիկոսը, Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, Արցախի նախագահը, ՀՀ և Արցախի վարչապետները, սահմանադրական դատարանի, ԱԺ և ԿԲ ներկայացուցիչները։ Այսինքն այսօր հոգաբարձուների խորհրդի ղեկավարը նախագահ Արմեն Սարգսյանն է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդի կազմում է։ Եվ այսպես շարունակ։

ԱԱԾ–ն կպարզի` «Հայաստան» հիմնադրամի տնօրենը ճիշտ է, թե՞ ոչ

Կա մի մանրուք։ Բանն այն է, որ հիմնադրամի բանկային հաշվից անհնար է նույնիսկ մի կոպեկ հանել` չներկայացնելով մանրամասն փաստաթղթեր այն մասին, որ այդ գումարը գնալու է կոնկրետ ծրագրի իրականացմանը, ողջ համապատասխան ռեկվիզիտներով, նկարագրություններով, հասցեներով և այլն։ Այլ է բանկային քարտերի դեպքում, որոնց վրա ոչ փոքր վարկային գծեր են բացվել։ Դրանցից գումարները կարող են հանվել, ինչի համար էլ այժմ մեղադրում են Արա Վարդանյանին։ Նրա պաշտպանը, ի դեպ, կարծում է, որ հանցագործության տարրը բացակայում է. Վարդանյանը վերադարձրել է ծախսած գումարները սեփական գրպանից։

Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է, որ հիմնադրամի միջոցների յուրացում և վատնում չի եղել. «Բանկերից մեկում հիմնադրամը վարկային գիծ ունի, և կա բանկային քարտ։ Քարտի միջոցով մուծումներ են արվել, ինչից հետո միջոցները կանխիկ գումարով վերադարձվել են։ Հիմնադրամին նվիրաբերած միջոցների հետ դա որևէ առնչություն չունի և ունենալ չէր կարող»։

Իրականում եթե մտածենք, բոլոր այս պատմություններից հետո, հանցակազմի առկայության կամ բացակայության փաստը հետաքրքրելու է անձամբ Արա Վարդանյանին։ Քանի որ ամեն դեպքում հիմնադրամի համբավը մեծ կորուստ է ունեցել, և դեռ հայտնի չէ, թե արդյոք մոտական հեռուստամարաթոնը բավականաչափ գումար կհավաքի, որն ամոթ չի լինի ցույց տալ աշխարհին, թե՞ ոչ։

Կարելի էր այնպիսի վարկած առաջ քաշել, ըստ որի` հիմնադրամի և մասնավորապես Արա Վարդանյանի համբավը մտածված են սևացրել։ Կարելի էր, եթե Վարդանյանն անձամբ չխոստովաներ առցանց կազինոներում գումարների մսխումը, նույնիսկ եթե նա փոխհատուցել է դրանք (վերջինը կարևոր փաստ է իհարկե), բայց գործն արդեն արված է:

Քարոզ չեմ կարդալու` ցանկացած մարդու էլ հասկանալի է, որ յուրաքանչյուր նվիրատու այժմ հարյուր անգամ կմտածի հիմնադրամին թեկուզ մեկ լումա հատկացնելուց առաջ։ Կարևոր չէ` մեղավոր է Վարդանյանը, թե ոչ. եթե տեսականորեն հիմնադրամի միջոցները ոչ նպատակային ծախսելու հնարավորություն կա, ապա նվիրատուները կսկսեն զգուշանալ կամ էլ ընդհանրապես կհեռանան։ Այդ պատճառով հավանաբար պետք է վերանայել այն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս որևէ մեկին հիմնադրամի հաշվից գումար հանել առանց հաշվապահի և հոգաբարձուների խորհրդի իմացության։ Առավել ևս բանկային քարտերը (և արդյոք դրանց անհրաժեշտությունը կա՞) չպետք է լինեն որևէ մեկի ազատ տրամադրության տակ։

Զենքեր, թմրանյութեր և «Մարտիրոս Սարյաններ». էլ ի՞նչ կա ԱԱԾ տարածած տեսանյութում

Ինչպես է հնարավոր անել դա, թող որոշեն մասնագետները, որոնք աշխատում են հիմնադրամում, հիմնադրամի հետ համագործակցող բանկերի հետ։ Սակայն դա պարտադիր պետք է անել, միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել դոնորների վստահությունը։

… Ի՞նչ մարդ ենք մենք։ Քըրք Քըրքորյանը փակում է «Լինսի» հիմնադրամը հայ չինովնիկների չարաշահումների պատճառով, իսկ կտակում արգելում է տեղի իշխանություններին դիպչել Հայաստանին նվիրաբերած 200 մլն դոլարին։ Ասում են` Շառլ Ազնավուրը նույնպես նեղսրտել է, որ իր տրամադրած օգնությունը ոմանց գրպանում է հայտնվել։

Սրբություն ունե՞նք։ Մնացե՞լ է։ Կարող ենք գոնե չգրպանել այն, ինչն իրենցից պոկելով` մեզ են տալիս մեր հայրենակիցները, որպեսզի մենք հոգ տանենք մեր ծերերի մասին, դաստիարակենք մեր երեխաներին և երթևեկենք նորմալ ճանապարհներով։ Թե՞ այդ մետաստազներն այնքան խորն են նստած, որ ոչ մի քիմիաթերապիա այլևս չի օգնի, և գործընթացն անդառնալի է։

Հենց այսպիսի դեպքերում է մարդը թևաթափ լինում…