Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Դիտեք տեսանյութում` ինչպես է աշխատում վարսավիր Վանյա Սիմոնյանը, որի գեղեցկության սրահը գտնվում է Հավլաբարի շրջանի հին փողոցներից մեկում։
Sputnik

Թբիլիսահայ վարսավիրը Sputnik Գրուզիային պատմել է իր մասին, ցույց է տվել` ինչպես է անցնում աշխատանքային օրը։

Երաժշտություն և մաքրություն. ահա թե ինչից է սկսվում վրացահայ վարսավիր Վանյա Սիմոնյանի օրը։

«Աշխատանքիցս հաճույք եմ ստանում, քանի որ ինչպես ասում են, գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Վարսավիր եմ աշխատում 15 տարի։ Ինձ մոտ գները մատչելի են, և այստեղ են գալիս սրահի մերձակայքում ապրող բոլոր կանայք, տղամարդիկ և երեխաները», — պատմել է Սիմոնյանը։