Տաջիկստանում երեխայի մարմնում 10 ասեղ են հայտնաբերել

Նմանատիպ դեպք էր գրանցվել նաև Ուզբեկստանում. 11 ամսական երեխայի մարմնում 16 ասեղ էին գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Դուշանբեի ազգային բժշկական կենտրոնի բժիշկներն 9 ամսական երեխայի մարմնում 10 ասեղ են հայտնաբերել։ Այս մասին գրում է Sputnik Տաջիկստանը։

Չինաստանում ձերբակալել են 118 երեխայի որդեգրած միլիոնատեր մորը

Ռենտգեն հետազոտության ժամանակ պարզվել է, որ ասեղներ կան երեխայի գլխի գանգային հատվածում, քթի ստորին հատվածում, ոտքերի, վզի ու կրծքավանդակի մեջ, ինչպես նաև մարմնի այլ հատվածներում։

Առաջին վիրահատության ժամանակ բժիշկներին հաջողվել է հանել երեխայի մարմնում հայտնաբերված ասեղներից 6-ը, մյուս 4-ը դեռ երեխայի մարմնում են։

Այժմ դատախազությունը փորձում է պարզել՝ ինչպես են ասեղները հայտնվել փոքրիկի մարմնում։

Կայքը հիշեցնում է, որ այս տարի նմանատիպ դեպք էր գրանցվել նաև Ուզբեկստանում. բժիշկները 11 ամսական երեխայի մարմնում 16 ասեղ էին գտել։ Նրան վիրահատել էին, մարմնից հանել ասեղներից 13-ը։ 9 ժամ տևած վիրահատությունից հետո փոքրիկը մի քանի օր մնացել էր կոմայի մեջ։ Բժիշկները սպասում են, որ նա ապաքինվի, որպեսզի մարմնից հանեն նաև մյուս ասեղները։