Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահը ցավով արձանագրեց, որ Սահմանադրության օրը, որն իր կարևորությամբ զիջում է միայն Անկախության տոնին, դեռ ամբողջությամբ որպես տոն չի մտել մեր բնակարաններ ու աշխատասենյակներ։
Իր խոսքում նա անդրադարձել է նաև քաղաքական փոփոխություններին ու իր հրաժարականի պահանջներին։ «Դատական իշխանությունը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինի», ասել է նա։
Սահմանադրական դատարանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանում գործող դատավորների մի մասը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, մի մասը` Ռոբերտ Քոչարյանի, մի մասը` Սերժ Սարգսյանի օրոք և եթե քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում նաև դատական իշխանությունը փոխվի, կնշանակի, որ դատական իշխանությունն անկախ չէ։