Սահմանադրության օրը Երևանում նշեցին երթով. տեսանյութ

Հրայր Թովմասյանի հակառակ` Սահմանադրության օրն այսօր ներխուժեց Sputnik Արմենիայի աշխատասենյակներ
Sputnik

«Սահմանադրության օրը պետական տոներից երկրորդն է իր կարևորությամբ` Անկախության տոնից հետո, որը ցավոք դեռ ամբողջությամբ որպես տոն չի մտել մեր բնակարաններ ու աշխատասենյակներ». Հրայր Թովմասյանի այս հայտարարությունն արդեն մասամբ կարելի է ժամանակավրեպ համարել։

Սահմանադրական դատարանի նախագահի պնդմանը հակառակ` Սահմանադրության օրն այս անգամ ներխուժեց Sputnik Արմենիայի աշխատասենյակներ` սկզբում ՀՀ դրոշը Երևանի երկնքում ծածանող ուղղաթիռի, հետո էլ` երթով Ամիրյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ գնացող հեծանվորդների, թմբկահար աղջիկների, ՃՈ ուղեկցող մոտոցիկլետների, ԱԻՆ փրկարար մեքենաների և այլ ձայների տեսքով: