Հրամանատարները չեն կարող ուղղորդել զինվորների քվեարկությունը. Հարությունյան

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ հիմա զինվորները քվեարկում են ոչ թե զորամասերում, այլ ընտրատեղամասերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի ընտրահամակարգը պաշտպանում է զինվորներին ստիպողաբար քվեարկելուց։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որը մասնակցում է խորհրդարանում ընտրական բարեփոխումների քննարկմանը։

Չորս խորհրդարանական ուժերից (ՀՀԿ, «Ծառուկյան», Դաշնակցություն, Ելք) երեքական ներկայացուցիչ ներկայացրել են քննարկմանը։

ՀՀԿ–ն մեծ ներկայացվածություն կունենա ԱԺ–ում. Շարմազանովը` արտահերթ ընտրությունների մասին

Քննարկումների ընթացքում հավանություն է ստացել «Ելք» դաշինքի առաջարկությունը` զորամասերում թույլ տալ քարոզչություն իրականացնել։

«Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ զինծառայողները ընտրությունների լիիրավ անդամներ են, նրանք էլ տեղեկություն ստանալու իրավունք ունեն։

ՀՀԿ–ն այստեղ առարկություն չուներ։ Հարությունյանը հավելեց, որ տարիներ շարունակ կուսակցության վստահված անձիք տարածել են իրենց թերթիկները նաև զորամասերում, այդ պատճառով կարելի է երաշխավորել նրանց այդ իրավունքը։

Նախկին նախարարն ընդգծեց, որ զինվորները երաշխավորված են ստիպողաբար քվեարկելուց։ Հիմա նրանք քվեարկում են ոչ թե զորամասերում, այլ ընտրատեղամասերում, ուր նրանց տանում են։ Այդ համակարգը կիրառվել է նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։