«Չկա նման բան». ԱԱԾ պետը` Տարոն Մարգարյանի մասին

Տարոն Մարգարյանը Հայաստանում է: ԱԱԾ-ն վստահ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տունն ԱԱԾ-ն չի խուզարկել: Այդ մասին լուրերն արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը` լրագրողների հարցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չկա նման բան»։

Տարոն Մարգարյանը մտքափոխվե՞լ է. «Ժամանակ»

Նրա խոսքով` Մարգարյանը չի հարցաքննվել նաև «Երևան» հիմնադրամի գործով: Իսկ լուրերը, թե Տարոն Մարգարյանը հեռացել է երկրից, Վանեցյանը հերքեց:

«Տարոն Մարգարյանը Հայաստանից չի հեռացել: Հայաստանում է: Դա կարող եմ միանշանակ ասել»- ասաց նա:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` ԱԱԾ հրավիրվելու ու այնտեղ շուրջ 2 ժամ մնալու մասին լուրերը Վանեցյանը չմեկնաբանեց բայց և չհերքեց` ասելով. «Չեմ մեկնաբանի այդ լուրը: Հետո կհրապարակենք, եթե հարկ լինի»:

Նաև չասաց, թե ինչ հարցով ու ինչ գործի շրջանակներում է հրավիրվել նա: