ՌԱԴԻՈ

Պեպանյան. «Պետությունն օգնում է այն մայրերին, որոնք ուզում են շուտ վերադառնալ աշխատանքի»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է` ինչպես են Հայաստանում օգնելու ծնողներին։
Sputnik
Ռուզաննա Պեպանյան

Մայրերին աջակցող և երկար սպասված օրենքը ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ին։

Պեպանյանի խոսքով` երեխայի ծնողը, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, դայակի կամ վճարովի խնամք իրականացնող կազմակերպությունների հետ կնքում է պայմանագիր, որով սահմանված վարձավաճարի 50 տոկոսի չափով պետությունն աջակցություն է տալիս։ Օրինակ` եթե մանկապարտեզը կամ դայակի ծառայության վճար է 80 հազար դրամ է, պետությունն աջակցում է այդ գումարի կեսի չափով, այսինքն` 40 հազարը։

Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի չափը, որը տվյալ պահին 55 հազար դրամ է կազմում։

«Ծրագիրն այն անձանց համար է, ովքեր մինչև երկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու խնդիր ունեն և ուզում են շուտ վերադառնալ աշխատանքի»,- ասաց Պեպանյանը։

Առաջնահերթությունը տրվելու է այն ծնողներին, որոնց աշխատավարձը չի գերազանցում 195 հազար դրամը։