Գույքի ասուդիտ Ցեղասպանության թանգարանում. ո՞ւմ են նշանակել Դեմոյանի փոխարեն

Հոգաբարձուների խորհուրդը երկու ամսից կընտրի Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նոր տնօրենին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ավելի ինքնավար կդառնա. ակադեմիական ինստիտուտից հիմնադրամի է վերածվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ինստիտուտը ղեկավարելու է տնօրենը, բայց ռազմավարական հարցերը լուծվելու են Հոգաբարձուների խորհրդի հետ։

Հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել են սփյուռքահայ պատմաբաններ Ռայմոնդ Գևորգյանն ու Ռիչարդ Հովհաննիսյանը (քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը), նաև այլ գործիչներ։

Արայիկ Հարությունյանը պատասխանում է Դեմոյանի մեղադրանքներին. հակամարտությունը թեժանում է

Ժամանակավոր տնօրենի պարտականությունները կկատարի ինստիտուտի գիտքարտուղար Նարինե Մարգարյանը։ Երկու ամսից Խորհուրդը նոր տնօրեն կընտրի, մինչ այդ ինստիտուտում գույքի աուդիտ կանցկացվի։

ՀՀ կրթության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը չմեկնաբանեց նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությունները։

Ավելի վաղ թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են իր աշխատասենյակ: Բացի այդ, Դեմոյանը հայտնել էր, որ իրեն թանգարանի տնօրենի պաշտոնից զրկելու որոշումն ապօրինի է։ Հետո Դեմոյանն ակնարկել էր, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ոչ ավանդական կողմնորոշում ունեն։

Նախարարն էլ ասել էր, որ Դեմոյանն անօրինական է զբաղեցնում ինստիտուտի տնօրենի պաշտոնը` նշելով, որ դիմելու է ոստիկանապետին։

«Եթե Հայկ Դեմոյանը շարունակի իր գործունեությունը, մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասել էր նա։

Փոխնախարարը ցավում է, որ թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենն այդպիսի արտահայտություններ է արել։