ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց համացանցի, որի գլխավոր դեմքերը միլիոնավոր երկրպագուներ ունեցող գեղեցկուհիներ են։ Sputnik Արմենիան ներկայացնում է Instagram-ի ռուսալեզու հատվածում մեծ ճանաչում ունեցող հինգ աղջիկներին։
Սոֆյա Բրոյան
«Ուրախ, թմբլիկ», «գիշատիչ» և հմայիչ Սոֆյա Բրոյանը հայտնի դարձավ մի տեսանյութից հետո, որում նա նմանակում էր ամերիկյան բյութի բլոգերներին։
Կենսուրախ Սոֆյան գրավում է իր լավատեսությամբ։ Նա 21 տարեկան է, ապրում է Տյումենում, բաժանորդների թիվը գերազանցում է մեկուկես միլիոնը։ «Սոֆի-բրոյի» գրառումներն արժանանում են հազարավոր «լայքերի» ու միլինավոր դիտումներ են գրանցում։ Նրա գործընկերները հաճախ նկարվում են Բրոյանի հումորային սկետչերում։
Գոհար Ավետիսյան
Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանը երկար-բարակ ներկայացնելու կարիք չունի։ Ինքնուս վարպետն առանց ինչ-որ մեկի օգնության դարձել է Ռուսաստանի ամենապահանջված մասնագետներից մեկը։ Երկրպագուները նրան սիրում են բարության և հումորի համար։
Գոհարը բազմաթիվ անգամ օգնել է բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց, վերջերս նա օգնել էր գումար հավաքել օգտատերերից մեկի վիրահատության համար։ Անհավանական կերպարանափոխությունները հայուհու այցեքարտն են։ Նա կարող է հմտորեն թաքցնել դեմքի թերությունները, ընդգծել արժանիքներն ու բազմապատկել հաճախորդի գեղեցկությունը։ Գոհարն ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի և հսկայական քանակությամբ հրապարակումներ` 9 560։
Իրինա Հակոբյան
Instagram-ի գլխավոր մայրիկը` Իրինա Հակոբյանը, ղեկավարում է մայրիկների համար խոշորագույն ցանցային հանրությունը` Երիտասարդ մայրիկների ակումբը։ Ինտերնետում մայրիկների մեծամասնության համար Իրինայի խորհուրդներն առաջին ատյանի ճշմարտություն են։ Երկու տղաների մայրը հասցնում է մասնակցել վարպետության դասերի, բլոգի համար նկարահանում անել և պատմել ծնող լինելու երջանկության ու բարդությունների մասին։
Instagram-ի հայտնի մայրիկն ավելի քան 1,1 միլիոն բաժանորդներ ունի, որոնց ուշադրությամբ հետևում են նրա «Իռայի հրեշիկի» հաջողություններին։
Վարդա
Գեղեցկուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) դարձել է հետխորհրդային տարածքի ամենահայտնի պարուհիներից մեկը։ Pol-dance-ի աշխարհի չեմպիոնն արդեն գործարկել է մի քանի նախագծեր` պարի սեփական դպրոց և լողազգեստների ապրանքանիշ։
Վարդան կարողացել է հեղինակավոր տիտղոսներ նվաճել ամբողջ աշխարհում` ելույթ ունենալով Սև Հրեշտակ բեմական կեղծանունով։
Վարդայի ինտերնետային ակտիվ կյանքը, նրա աստղային ընկերները և մշտական նորացումները նրան դարձրել են Instagram-ի իսկական աստղ։ Գեղեցկուհին գրեթե կես միլիոն բաժանորդ ունի, և այդ թիվը մշտապես աճում է։
Նազենի Հովհաննիսյան
Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Ինչպես Instagram-ում, այնպես էլ Facebook-ում նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, փիլիսոփայական գրառումներ անում և տարբեր պատմություններ պատմում։
Լինելով հայկական շոու բիզնեսի թիվ 1 դեմքը` Նազենին, նվաճելով հայալեզու համացանցը, հայտնի է դարձել նաև արտասահմանում։ Նա ավելի քան 270 հազար բաժանորդ ունի։