Շվեյցարական առցանց–բանկը Հայաստանում ուզում է հաճախորդներ գրավել

Ուժեղանում է առողջ մրցակցությունը, որը միշտ էլ ողջունելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում շվեյցարական բանկի հայտնվելը միայն ողջունելի է։ Այս մասին այսօր լրագրողներին  ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` FTH ընկերության շնորհանդեսի ժամանակ։

Ովքեր ու ինչու են հեղափոխության օրերին գումար հանել բանկերից. ԿԲ–ի մեկնաբանությունը

Ընկերությունը ֆինանսական շուկայում գործակալի ծառայություններ է առաջարկում, մասնավորապես` շվեյցարական Swissquote առցնաց–բանկում հաշիվ բացելու միջնորդ է հանդիսանում։

«Իհարկե, որքան ավելի շատ են գումար ներդնելու հնարավորությունները, այնքան ավելի մեծ է մրցակցությունը ֆինանսական սեկտորում։ Մենք միշտ ողջունում ենք առողջ մրցակցությունը», – ընդգծեց նախարարը։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուևկաս Գասերը նշեց, որ հայաստանյան շուկայում ևս մեկ շվեյցարական ընկերության առկայությունը մնացածի համար դրական ազդանշան է։

«Շվեյցարիայում Հայաստանի պես բոլորն իրար ճանաչում են։ Ու եթե նրանք տեսնում են, որ իրենց գործընկերներն աշխատում են Հայաստանում, նրանք որոշում են, որ այստեղ կարելի է  բիզնեսով զբաղվել», – հայտնեց Գասերը։

Շվեյցարական բանկի ծառայությունները բոլորին չէ, որ հասանելի են. Swissquote– հաշվին պետք է առնվազն 3000 դոլար լինի (այդ թվում նաև եվրոյով ու շվեյցարական ֆրանկով)։