ԶՈւ գլխավոր շտաբի պետը` Սու-30–ի մասին. զարգացնում ենք Ռուսաստանի հետ գործընկերությունը

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնեց, որ Հայաստանը շարունակում է Ռուսաստանից սպառազինություններ գնելու աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հայաստանը հետևողականորեն զարգացնում է իր դաշնակիցների, այդ թվում` Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործընկերությունը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Հայաստանի ՌՕՈւ–ն հետևողականորեն համալրվում է նորագույն սպառազինություններով. ԱԽ քարտուղար

Նա անդրադարձավ նաև Սու-30 կործանիչներ առաքելու հարցին, որի մասին ավելի վաղ գրել էր Sputnik Արմենիան։ Դավթյանը նշեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, իսկ ցանկացած առաքումների մասին տեղեկատվությունը հրապարակվում է նպատակահարմարության սկզբունքով։

«Երբ պետք կլինի, կհաղորդենք», — ասաց նա։

Գլխավոր շտաբի պետը նաև նշեց, թե սպառազինություն որ մասն է արդեն ձեռք բերվել, որն է ընթացքի մեջ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում լուսանկար էր հրապարակել Սու-30Մ կործանիչի խցիկից։