Թալանել է ու փակել պարտքերը. «Ֆաստ կրեդիտի» ավազակային հարձակման մանրամասները. տեսանյութ

Ոստիկանությունը մանրամասներ է պատմում ապրիլին տեղի ունեցած ավազակային դեպքի մասին, որը տեղի էր ունեցել «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպության Ավանի մասնաճյուղում։
Sputnik

Երևանում՝ «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, դիմակավորված, ատրճանակով և նռնակով զինված, խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը բացահայտվել է։ Ոստիկանությունը ներկայացնում է մանրամասները։

Հունիսի 23-ին, կեսգիշերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ու հետո բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։

Նա հայտնել է, որ հափշտակած գումարով պարտքերն է փակել։